Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի երեկոյան միացյալ Թել Ավիվ-Յաֆա քաղաքում տեղի ունեցած հրաձգության և դանակահարության հետևանքով զոհվել է վեց մարդ, ինը մարդ էլ վիրավորվել է։
Times of Israel-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ինը մարդ տեղափոխվել է Հոլոնի Վոլֆսոն բժշկական կենտրոն և Թել Ավիվի Իխիլովի բժշկական կենտրոն:
Երկու ահաբեկիչ՝ մեկը հրացանով, իսկ մյուսը՝ դանակով զինված, Թել Ավիվում հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, տրամվայից իջնելուց հետո Երուսաղեմի փողոցներում մարդկանց շարունակել են հետապնդել՝ կրակելով և դանակահարելով նրանց։ Քաղաքային անվտանգության աշխատակիցը և զինված քաղաքացիական անձինք կրակել և «վնասազերծել» են երկու ահաբեկիչներին, հավելել է ոստիկանությունը։
Հարձակվողների ինքնությունը հաստատվել է. առաջինը Ահմեդ Խալաֆ Սահեր Ռաջաբն է, մյուսը՝ Հասան Մուհամեդ Հասան Թամիմին: Երկուսն էլ Հեբրոնում՝ Հորդանան գետի արևմտյան ափին ապրող պաղեստինցիներ են:





























