Իրանում բոլոր ավիաչվերթները չեղարկել են մինչեւ հինգշաբթի առավոտ տարածաշրջանի իրավիճակի պատճառով, տեղեկացրել է երկրի Քաղավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
«Թռիչքների անվտանգության պահպանման նպատակով եւ հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում՝ բոլոր ավիաչվերթներն ամբողջ երկրում չեղարկվում են մինչեւ վաղն առավոտյան ժամը 5-ը»,- նշված է հայտարարությունում։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Իրանն Իսրայելի դեմ արձակել է 180 հրթիռ, որոնցից շատերը խփվել են։ Սոցցանցերում հայտնված տեսանյութում երեւում են Իսրայելի տարբեր վայրերում դրանց ընկնելու պատկերները։ Գրոհի հետեւանքով Իսրայելում զոհվել է մեկ մարդ, որը անլեգալ էր Գազայի հատվածից։ Շտապօգնության ծառայությունը տեղեկացրել է մի քանի մարդկանց թեթեւ վիրավորումների մասին։ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին հայտնել է, որ պատասխան հարվածների մասին որոշումն այժմ Իսրայելինն է։ Իսկ Իրանը Իսրայելին զգուշացրել է հետագա ագրեսիայից՝ նախազգուշացնելով, որ եթե Իսրայելի սադրանքները կրկնվեն, Իրանի պատասխանն ավելի հզոր կլինի։





























