ԱՄՆ-ին ավելի ձեռնտու է Իրանի հետ պայմանավորվելը, ինչին խոչընդոտում է Իսրայելը: Այս մասին NEWS.am-ի հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Մենք դա ակնառու կերպով տեսնում ենք. եթե չլիներ Իսրայելը, վստահ եղեք, որ Իրանն ու ԱՄՆ-ն, որպես երկու կայսրություններ, հանգիստ կնստեին, կպայմանավորվեին, խաղի կանոններ կսահմանեին: Բայց այստեղ կան Իսրայելի շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են ԱՄՆ շահերի հետ: Դրա համար Իսրայելը հաճախ կարողանում է ԱՄՆ-ին կանգնեցնել փաստի առաջ, ԱՄՆ-ի էլիտային, իշխանություններին պարտադրել իր կամքը:

Դրա համար էլ Նեթանյահուն այնքան ցինիկացել Արեւմուտքի հետ հարաբերություններում: կան բազմաթիվ ձայնագրություններ, թե ինչքան են արեւմտյան լիդերները Նեթանյահունից զզված, ուղղակի իրենք կախված են հրեական լոբբիից, հրեական տեղեկատվական միջոցներից, հրեական ձայներից»,-ասաց նա: