Սիրիայի կառավարությունը պատասխան քայլեր է ձեռնարկել Թուրքիայի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման դեմ:

Դեկտեմբերի 4-ին, Սիրիայի կառավարության նիստում որոշում է ընդունվել սառեցնել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրային գոտու մասին գործընկերային համաձայնագիրը եւ Սիրիա ներկրվող թուրքական բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանել:

Սիրիայի նախարարների կաբինետը նաեւ որոշել է տարանցիկ եղանակով երկրով անցնող թուրքական բոլոր բեռնատարները հարկել` բեռով թե առանց բեռի, հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի սահմանած պատժամիջոցները ենթադրում են Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության սառեցում,  Սիրիայի ղեկավարության եւ  գործարարների այցելությունների արգելում Թուքիա: Նախատեսվում է  նաեւ Սիրիայի կենտրոնական բանկի հետ համագործակցության կասեցում: