Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  այսօր  ժամը 10:13-ին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ փրկրար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: