Ստամբուլում ձերբակալվել է Իտալիայից ժամանած Աբդուլլահ Օջալանի փաստաբան Արտուրո Սալերնին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված քուրդ գործիչների դատական նիստին հետեւելու համար Իտալիայից Ստամբուլ եկած Աբդուլլահ Օջալանի փաստաբան Արտուրո Սալերնին ձերբակալվել է։
Նշվում է, որ իտալացի փաստաբանին Թուրքիայում հայտարարելու են անցանկալի անձ եւ արտաքսելու են Թուրքիայից։




























