Մոտ օրերս ծրագրվում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցը Իսրայել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել Վրաստանում ձերբակալված հրեա գործարարներին, Իսրայելի ԱԳ նախարարը անձամբ է կապնվել Վաշաձեի հետ եւ հանդիպում առաջարկել:
«Իրականում Վրաստանը եւ Իսրայելը լավ հարաբերություններ ունեն եւ այն չի խախտվել»,- ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել դեկտեմբերի 2-ին: Նրանք մեղադրվում էին վրացի պաշտոնյային կաշառք առաջարկելու մեջ:
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ հրեա գործակալներին ազատ արձակելու դիմաց Սահակաշվիլին գումար է ստացել Իսրայելից:




























