Եվրամիությունը Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնության վերաբերյալ որոշել է խորը եւ բազմակողմանի  բանակցություններ սկսել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը: Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության, վերոնշյալ որոշումը կարեւոր բաղադրիչ է հանդիսանում Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների համար:

Ըստ գործակալության, բանակցությունները կընթանան առեւտրի եւ տնտեսական հարցերի շուրջ, ինչը խթան կհանդիսանա Վրաստանի տնտեսական ինտեգրմանը Եվրամիություն:

Առեւտրի հարցերով եվրակոմիսար Կառել Դե Գուխտի հայտարարությամբ, խորը եւ բազմակողմանի ազատ առեւտուրը Վրաստանին հնարավորություն կընձեռնի դառնալ ավելի մրցունակ, ինչպես նաեւ կկարողանա օգտվել Եվրամիության ներքին շուկայից: