«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներն ու պատգամավորները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 3-4-ին հանդիպումներ են ունեցել Հայաստանի քաղաքացիների հետ Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Սուրենավան եւ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրերում:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարդաշատ դահլիճներում «Ժառանգության» անդամներն իրեն մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորները նաեւ ներկայացրել են «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության 4,5 ամյա գործունեության հանրային հաշվետվությունը:
Ծավալված երկխոսության ընթացքում քաղաքացիները հնչեցրել են իրենց մտահոգությունները, բարձրաձայնել առկա խնդիրների մասին, հարցեր ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, պատգամավորներին:
Քաղաքացիների առջեւ ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը:











