Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկի թերակղզու հատվածում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ «Արարատ» հանգստի գոտու տարածքում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից կատարվել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։