Պակիստանի հարավ-արևմուտքում հինգշաբթի հարսանքավորներ տեղափոխող ավտոբուսը մեծ արագությամբ ընկել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Երկրի անհանգիստ Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի պատճառները ներկայում անհայտ են և այժմ հետաքննվում են:
Վթարի հետևանքով զոհվածների և 17 վիրավորների մարմինները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, հայտնել է առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։





























