Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) այսօր` դեկտեմբերի 5-ին լիագումար նիստի ընթացքում օրենքի փոփոխություն է ընդունել, ըստ որի լիազորությունների ժամկետը 7 տարուց կրճատվում է 5 տարվա:

Մինչ այս Ուզբեկստանի նախագահն ընտրվում էր 7 տարի ժամկետով, իսկ այժմ փոփոխություն է արվում Ուզբեկստանի Սահմանադրության 90-րդ հոդվածում: