ԱՄՆ-ն կապասառեցնի հարյուրավոր միլիոնների հասնող գումարներ, որոնք կհատկացվեն Աֆղանստանին` տարբեր ծրագրեր ու նախագծեր իրականացնելու համար: Այդ մասին Աֆղանստանին նվիրված համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, գումարները կփոխանցվեն Աֆղանստանի վերականգնման հիմնադրամին, որը կառավարում է Համաշխարհային բանկը: Աֆղանստանի համար նոր վարկի տրամադրման մասին է  հայտարարել  նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը:

ԱՄՆ-ը նախկինում սառեցրել էր Աֆղանստանի համար նախատեսված 650-700 մլն դոլարը: Պատճառը Kabul Bank-ի հետ սկանդալն էր,  որը մոտ 900 մլն դոլարի կեղծ փոխատվություն էր հատկացրել: Դրանք նախատեսվել էին բանկի հիմնական բաժնետերերի  եւ այլ շահագրգիռ անձանց համար, որոնց շարքում նշվում էր նաեւ երկրի նախագահի եղբոր` Մահմուդ Քարզայի անունը: