Նովոսիբիրսկում հրդեհվել է ԱԴԾ տեղական գրասենյակի շենքը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՈՒՎ) և Baza telegram-ալիքը։
Ըստ ԳՈՒՌ-ի՝ շենքի պատուհաններից «դյուրավառ խառնուրդներ» են նետել, որոնք այնուհետ հրկիզել են։
Baza-ն գրում է, որ Մոլոտովի կոկտեյլ են նետել ԱԴԾ շենքից ներս։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը՝ անհայտ հարձակվողը եկել է Կոմունիստիչեսկայա փողոցի շենք, կոտրել պատուհանը, թեքվել դեպի ներս և Մոլոտովի կոկտեյլը նետել։
Հրդեհը տարածվել է հենց հրկիզողի վրա, սակայն նրան հաջողվել է հանգցնել այն։ Բազայի խոսքով՝ գրասենյակն ամբողջությամբ այրվել է։ Հեռուստաալիքը նշում է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը «կատարել է Ուկրաինայի տարածքից խաբեբաների առաջադրանքը»։





























