Հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա պաշտպանություն էր Իրանի շահերի դեմ Իսրայելի հարձակումներից: Այդ մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Եթե Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, նրան կհասցվի ավելի հզոր պատասխան հարված»,- զգուշացրել է արտգործնախարարը։

Արաղչին ասել է, որ հոկտեմբերի 4-ին Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել զինադադարի հասնելու հնարավորությունը։ «Իրանն ամուր կանգնած է իր լիբանանցի ընկերների կողքին և աջակցում է դիմադրության ուժերին»,- ասել է նա։ «Մենք վստահ ենք, որ Լիբանանը կհաղթի»։ Լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի հաստատման վերաբերյալ նա հասկացրեց, որ Իրանը կաջակցի իրեն, եթե «Հեզբոլլահը» նման դիրքորոշում ընդունի։