ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «լրջորեն անհանգստացած է» Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում խախտումների մասին հաղորդագրություններով: «Մենք նաեւ անհանգստացած ենք, որ ռուս դիտորդները ենթարկվել են հետապնդումների, իսկ կայքերը` ենթարկվել կիբերհարձակումների»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերել NEWSru.com-ը:
«Ռուս ընտրողները իրավունք ունեն, որ երկրում խախտումների մասին ահղորդումների լիակատար հետաքննություն անցկացվի»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, քվեների 96 տոկոսի հաշվարկի արդյունքում «Եդինայա Ռոսիան» հավաքել է 49,42 տոկոսը, Կոմկուսը` 19,19, ՌԼԴԿ-ն` 11,66 տոկոսը, «Արդար Ռուսաստանը»` 13,22 տոկոս, «Յաբլոկոն» 3,3 տոկոս, «Պատրիոտի Ռոսիին» 0,97 տոկոս, «Պրավոե դելոն»` 0,59 տոկոս:




























