Կանարյան կղզիներում ստորջրյա հրաբխի ժայթքումը կարող է նոր կղզի առաջացնել կամ էլ ընդլայնել եղածներից մեկի տարածքը:

Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, արդեն ամսից ավելի է, ինչ Կանարյան կղզիներից ամենափոքրի` Էլ Իերոյից երեք մղոն հեռավորություն վրա  շարունակվում է ստորջրյա հրաբխի ժայթքումը: 60 մետր խորության վրա հրաբուխն արտանետում է  գազեր եւ լավա, որի մի մասը դուրս է գալիս ջրի մակերեւույթ:

Գիտնականների խոսքով` հրաբխի ժայթքումը Կանարյան կղզիների հրաբխային էվոլյուցիայի երկարատեւ պրոցեսի ընդամենը մի մասն է, որը կարող է հանգեցնել կամ նոր կղզու ի հայտ գալուն կամ Էլ Իերոյի տարածքի ընդլայնմանը: Միաժամանակ` կղզու հյուսիսում եւս սեյսմիկ ակտիվություն է նկատվում:

Ենթադրվող կղզու չափսերն առայժմ հայտնի չեն: