Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Պետդումայի ընտրություններից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում:  Տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են, այդ թվում` հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, քաղաքագետ Իլյա Յաշինը եւ լրագրող Իլյա Բարաբանովը:

Ինչպես փոխանցում է «Газета.Ru»-ն,  առաջին ձերբակալությունները կոպտորեն են իրականացվել: Հատուկ նշանակայինները ուժով  ոստիկանական մեքենա են խցկել մի մարդու, որին փորձել են պահել ակտիվիստները` ասելով, թե նա լրագրող է:

«Տղաների հետ նստած ենք օմօնական ավտոբուսում»,-գրել է Նավալնին Twitter-ում: Նրա հետ միասին ձերբակալվել են «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդ Իլյա Յաշինը եւ  The New Times –ի գլխավոր խմբագիր Իլյա Բարաբանովը:

Սանկտ Պետերբուրգում եւս բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունենում: «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրել է, որ իշխանությունների կողմից չարտոնված հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է մոտ 120-130 ակտիվիստ: