Սվերդլովսկի մարզում տեղի բնակիչը կկանգնի դատարանի առջեւ բանկերի դեմ հարձակումների շարքի համար, ութ տարում չարագործը 12 հարձակում է գործել վարկային հաստատությունների գրասենյակների դեմ։ Այս մասին տեղեկացրել է մարզի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։

Նրան փնտրում էին մոտ ութ տարի։ Քննության տվյալներով՝ Եկատերինբուրգի բնակիչը 2015-2023թթ. կատարել է հարձակումներ բանկերի մասնաճյուղերի դեմ ատրճանակի նմանվող առարկայով։ Նա հափշտակություններ է կատարել առնվազն 12 վարկային հաստատություններում եւ գողացել մոտ 40 մլն ռուբլի։

Չարագործը լավ է քողարկվել, հագել է արեւապաշտպան ակնոցներ եւ դիմակ, որպեսզի պատահական վկաները չկարողանան ճանաչել իրեն։ Նրան հաջողվել է բռնել 2024թ. գարնանը, նա տեղի 45-ամյա բնակիչ է, նախկինում չդատապարտված։

Հարցաքննությունների ժամանակ նա նշել է, որ խիղճն իրեն չի տանջում, քանի որ թալանել է ոչ թե մարդկանց, այլ ֆինանսական կազմակերպություններ։ Նա ոչ մի տեղ չի աշխատել եւ ապրել է գողացած միջոցների հաշվին։ Հետաքննության նյութերը հանձնվել են դատարան։