Նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 5-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած խոշոր վթարից: Ժամը 21:00-ի սահմաններում Աղայան փողոցում` 10-րդ դպրոցի հարեւանությամբ միմյանց էին բախվել ՎԱԶ-2106 մակնիշի 36 ԼՏ 860 համարանիշի եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 06 ԼՏ 330 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Վանաձորից, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր են տեղափոխվել ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 37-ամյա Սարգիս Սիմոնյանը եւ 34-ամյա Մարինե Շահբազյանը, ովքեր ամուսիններ են: Այս պահին Սարգիս Սիմոնյանին վիրահատում են, իսկ կնոջը տեղափոխել են հիվանդասենյակ:
Մեր թղթակցին ականատեսները պատմել են, որ վթարից հետո «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայից երկու հոգի դիմել են փախուստի:
Լուսանկարները եւ տեսանյութը` Շուշաննա Գրիգորյանի











