Իրանի ոստիկանությունը հայտնել է ԻՊ ահաբեկչական խմբավորման երեք անդամի ձերբակալման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Մազանդարան նահանգի Նոուշեհր քաղաքի ոստիկանապետը շաբաթ օրը հայտնել է, որ ահաբեկիչները նախատեսել էին ահաբեկչություն կատարել քաղաքում։

Վերջերս քաղաքի անվտանգության մարմինների ջանքերով բացահայտվել եւ ձերբակալվել են ահաբեկչական տարրեր, գրել է իրանական ԶԼՄ-ն։