Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է, որ առնվազն 25 իսրայելցի զինվոր է սպանել այս շաբաթ հարավային Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր, հայտնում է Al Jazeera-ն:
Իր հերթին, իսրայելական բանակը պնդում է նշված ժամանակահատվածում իր 9 զինծառայողի զոհվելու մասին։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն, իր գործողությունների արդյունքում սպանվել է լիբանանյան շարժման 250 զինյալ։





























