Իսրայելի Բեեր-Շեբա քաղաքի կենտրոնական ավտոկայանում ահաբեկչություն է տեղի ունեցել. ծանր վիրավորված կինը մահացել է, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Եվս ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ահաբեկիչը գնդակահարվել է։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ահաբեկիչը հարձակումն իրականացրել է դանակահարության և հրազենի կիրառմամբ։