Լրատվամիջոցում աշխատող ցուցարարն ինքնահրկիզում է իրականացրել Սպիտակ տան մոտ շաբաթ երեկոյան հակաիսրայելական ցույցի ժամանակ, հայտնում է New York Post-ը։

Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է տղամարդը, որը ճանաչվել է որպես ֆոտոլրագրող Սամուել Մենա կրտսեր, ցավից գոռում փողոցի մեջտեղում ձախ ձեռքը հրկիզելուց հետո, իսկ ցնցված ոստիկաններն ու անցորդները շտապում են օգնության:

Տեսանյութում Մենան իր բոցավառված ձախ ձեռքը վեր է պարզել, որպեսզի ցույց տա այն ուրիշներին, իսկ մի քանի հոգի արագ ջուր են լցնում նրա վրա և հագուստով հանգցնում  կրակը:

Ըստ մեկ այլ տեսանյութի, որը հրապարակել է Free Beacon-ի լրագրող Ջեսիկա Կոստեսկուն հրդեհը մարելուց հետո, Մենան բղավում է, որ ինքը լրագրող է, երբ նրան ձերբակալում են Կոլումբիայի շրջանի ոստիկանության աշխատակիցները:

Նրա այրված վերնաշապիկի ձախ թևքը թաթախված է վարդագույն հեղուկով, իսկ մերկ թևին տեսանելի են մակերեսային այրվածքներ։