Լիբանանում եւ Գազայում իսրայելական ավիահարվածներից զոհվածների մեղքը ամերիկյան իշխանությունների վրա է։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։
«Գազայում, Լիբանանում եւ ամբողջ տարածաշրջանում հանցագործությունների եւ սպանությունների մեղքը լիովին ընկած է Միացյալ Նահանգների վրա, քանի որ առանց նրա աջակցության սիոնիստական վարչակարգը (նկատի ունի Իսրայելը- ծան.՝ ՏԱՍՍ-ի) չէր կարող ոչ գոյություն ունենալ, ոչ էլ կատարել այս հանցագործությունները»,- ասել է Բորուջերդին SNN իրանական հեռուստաալիքի եթերում։
«Մենք պետք է օգտագործենք սիոնիստական վարչակարգի եւ նրա դաշնակցների դեմ պայքարի հասանելի բոլոր միջոցները։ Եթե սիոնիստական վարչակարգը ցանկանա ռազմավարական սխալ գործել, անպայման կղզջա դրա համար»,- ավելացրել է պատգամավորը։





























