Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը մինչեւ Ուկրաինայից բխող սպառնալիքների վերացումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek ամերիկյան ամսագրի հարցազրույցում։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 14-ին նշել է կարգավորման հետեւյալ նախադրյալները. Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից, ՌԴ սահմանադրությամբ ամրագրված տարածքային իրողությունների ընդունում, Ուկրաինայի չեզոք արտաբլոկային միջուկազերծ կարգավիճակ, նրա ապառազմականացում եւ ապազգայնացում, ռուսալեզու քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ շահերի ապահովում, ինչպես նաեւ բոլոր հակառուսական պատժամիջոցների չեղարկում։ Կիեւը, ըստ նախարարի, «այս հայտարարությանն արձագանքել է օգոստոսի 6-ին Կուրսկի մարզ զինված ներխուժմամբ»։
«Նրա հովանավորները՝ հանձինս ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ այլ երկրների, ցանկանում են Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնել։ Այս պայմաններում մեզ այլ բան չի մնում անելու, քան հատուկ ռազմական գործողությունը շարունակելը մինչեւ սպառնալիքների վերացումը, որոնք բխում են Ուկաինայից»,- ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։





























