«Դոմուս» խանութի բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա»,-գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։
Ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել է պահեստից դեպի խանութի տարածք։
Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։


























