Իտալական Valentino նորաձեւության տունը այժմ վիրտուալ 3D-թանգարան ունի. կուտյուրիե Վալենտինո Գարավանին այն հիմնադրել է գործընկեր Ջանկառլո Ջամետիի հետ:
Դեկտեմբերի 5-ին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է վիրտուալ թանգարանի շնորհանդեսը: Դա այդ ոճի առաջին 3D թանգարանն է` ստեղծված հագուստի դիզայների կողմից:
Վիրտուալ ցուցադրությունը համակարգչային անվճար ծրագիր է, այն ներառում է 300-ից ավելի զգեստների մոդելներ` նկարագրություններով: Իրականում նման թանգարան ստեղծելու համար 930քմ մակերեսով տարածք կպահանջվեր, գրում է Mashable հրատարակչությունը:
Օգտվողները կարող են թանգարանի դահլիճներում շրջել կուրսորի կամ էլ մենյուի օգնությամբ: Զգեստի վրա սեղմելով` կարելի է տեսնել նրա ստեղծման պատմությունը, էսքիզները, գովազդային ընկերությունները եւ այլ արխիվային նյութեր: Ծրագրում հասանելի տեսանյութերի թվում Վալենտինոյի վարպետության դասերն ու հավաքածուների ցուցադրություններն են:




























