Ֆիզիկայի գծով 2024թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնական, Փրինստոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ջ. Հոփֆիլդին, որը 1982թ. հայտնաբերել է ասոցիատիվ նեյրոնային ցանցը, եւ բրիտանացի Ջեֆրի Է. Հինթոնին (Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր)։
«Այս տարվա դափնեկիրները կիրառել են ֆիզիկայի ոլորտի գոծիքները՝ մեթոդներ մշակելու համար, որոնք դարձել են ժամանակակից մեքենայական ուսուցման հիմքը։ Ջոն Հոփֆիլդը ստեղծել է ասոցիատիվ նեյրոնային ցանց, որը կարող է պահել եւ վերականգնել պատկերները եւ շաբլոնների այլ տեսակները տվյալներում։ Ջեֆրի Հինթոնը հայտնաբերել է մեթոդ, որը թույլ է տալիս ինքնուրույն գտնել հատկություններ տվյալներում եւ կատարել այնպիսի խնդիրներ, ինչպիսին է որոշակի տարրերի նույնականացումը պատկերներում»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։
Նշենք, որ նեյրոնային ցանցերի ոլորտում կատարված հետազոտությունները, ճիշտն ասած, ֆիզիկա չեն։ Ուստի կոմիտեի ընտրությունը առաջ է բերել մի շարք հարցեր այլ գիտնականների շրջանում։





























