ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է Կազանում հոկտեմբերի 22-24-ին կայանալիք ԲՐԻԿՍ գագաթաժողովում։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Վովաեւիչ, սպասում եմ ձեզ Կազանում, ԲՐԻԿՍ գագաթաժողովում։ Հուսով եմ՝ դա ե՛ւ օգտակար կլինի, ե՛ւ հետաքրքիր»,- ասել է Պուտինը։ «Շնորհակալություն»,- նշել է Փաշինյանը։

Պուտինն ավելացրել է, որ ԲՐԻԿՍ գագաթաժողովում «շատ պայմանագրեր» են սպասվում։ «Ե՛վ երկկողմ հանդիպում կանցկացնենք, ե՛ւ հնարավորություն կլինի խոսելու մի քանի տասնյակ երկրների շատ գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին»,- հայտնել է ՌԴ նախագահը։