Բրազիլիայի դաշնային գլխավոր դատարանը որոշել է, որ X-ը կարող է վերականգնել իր աշխատանքը երկրում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դատարանի հայտարարությանը։

Որոշումն ուժի մեջ է մտնելու անհապաղ։

«Անհրաժեշտ բոլոր պահանջները X-ի ներկայացուցչության անհապաղ վերադարձի համար Բրազիլիայում փաստացի հաստատված են»,- գործակալությունը մեջբերել է դատավոր Ալեշանդրո դի Մորայսի խոսքերը։

Պլատֆորմը ողջունել է այս որոշումը։ «X-ը հպարտությամբ վերադառնում է Բրազիլիա,- նշվել է հայտարարությունում։- Մենք կշարունակենք պաշտպանել խոսքի ազատությունն օրենքի շրջանակում ամենուր, որտեղ աշխատում ենք»։