Քիմիայի գծով 2024թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի Դեւիդ Բեյքրեին եւ բրիտանացիներ Դեմիս Խասաբիսին եւ Ջոն Ջամփերին սպիտակուցային մոլեկուլների ոլորտում կատարած աշխատանքների համար։
Ինչպես հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, Բեյքերը պարգեւն ստանում է սպիտակուցային մոլեկուլների համակարգչային դիզայնի ոլորտում կատարած աշխատանքների համար, իսկ Խասաբիսը եւ Ջամփերը՝ այն հետազոտությունների, որոնց արդյունքները օգնել են կանխատեսել սպիտակուցների կառուցվածքը։




























