Լիբանանի անվտանգության ծառայությունը Բեյրութի արվարձաններում ձերբակալել է իսրայելցի Յեհոշուա Տարտակովսկուն, ով գյուղում աշխատում էր բրիտանացի լրագրողի անվան տակ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով լիբանանյան Al Akhbar թերթի տեղեկություններին։

«Նա երեկ բերման է ենթարկվել։ Նրա անձնական իրերի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իսրայելական արտասահմանյան անձնագիր՝ Յեհոշուա Տարտակովսկի անունով, որը ծնվել է 1982 թվականին, ծննդավայրը՝ ԱՄՆ»,- ասվում է հոդվածում։

Թերթը պարզել է, որ Տարտակովսկին ընդամենը երկու հոդված է հրապարակել իսրայելական This Way պորտալի համար, և երկուսն էլ թվագրվում են ընթացիկ տարով։

Բացի իսրայելցուց, բերման է ենթարկվել նաեւ Լիբանանի մի քաղաքացի, ով տվյալներ էր հավաքում Բեյրութի արվարձաններում գտնվող շենքերի վերաբերյալ։

Al Akhbar-ը գրում է, որ մի քանի լրտեսներ կարող էին Բեյրութ գալ լրագրողների անվան տակ, մի մասը մնացել է հյուրանոցներում, իսկ մյուսները բնակարաններ էին վարձել։ Նշվում է, որ արտասահմանյան լրատվամիջոցները հայտարարել են, որ ոչինչ չգիտեն նրանց գործունեության մասին։