Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը:
Մամուլի քարտուղարը չմեկնաբանեց, թե որն է Բաղրամյանի աշխատանքից ազատվելու պատճառը:
Նշենք, որ Բաղրամյանը 2004-2011թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ, 2011-2018թթ.՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եղել է սակագնային քաղաքականության վարչության պետ, 2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։
2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, 2019թ․ ապրիլի 19-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։





























