Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ, թե քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, նա ասաց. «Այստեղ նույնպես ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: ՀՀ-ի կողմից հստակ, կոշտ պահանջների բացակայությունը նրանց ազատ արձակման հարցում, նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նորանոր պահանջներ են ներկայացնում: Մասնավորապես, նրանք պահանջում են ՀՀ իշխանություններից դատապարտել արցախյան շարժման, առաջին ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակիցներին»:
Բաղունցի խոսքով, այս ակցիաները կարեւոր են, բայց եթե հիմքում չունեն ՀՀ պետական մոտեցումները, դիրքորոշումները, այդ ակցիաների արդյունավետությունը զգալի նվազում է: «Բայց դա խոչընդոտ չէ, որ ակցիաներ իրականցնենք և միջազգային հնարության ուշադրությունը գրավենք»,-ասաց նա:











