Վլադիմիր Պուտինն Աշխաբադում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սպասվում է լուրջ խոսակցություն, պետությունների ղեկավարները կանդրադառնան երկկողմ հարաբերություններին և կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Սրանք Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են Փեզեշքիանի ընտրությունից հետո։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Պեսկովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Աշխաբադում սկսվել են Պուտինի և Փեզեշքիանի միջև առաջին երկկողմ բանակցությունները

Հասանելի է
русскийԹեմա




























