Առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

Ըստ տեղեկությունների՝ նախկին քաղաքապետի որդին մեկնում էր արտերկիր՝ տեսակցելու հորը։

NEWS.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։

Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել են