Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և անկեղծ, իսկ երկկողմ համագործակցությունն ամեն օր ամրապնդվում է։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և անկեղծ։ Տնտեսական և մշակութային առումներով մեր համագործակցությունն օրեցօր ավելի է ամրապնդվում»,- Փեզեքշիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։