ՌԴ-ն, Սիրիան եւ Իրանը պետք է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով վերջերս Դամասկոսին Իսրայելի հասցրած հարվածի մասին հարցին։
«Մենք կպաշտպանենք մշտական խաղաղությունը Սիրիայում... Իսրայելը ամենակոնկրետ սպառնալիքն է տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը,- ասել է Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների հարցազրույցում։- Կարեւոր է, որպեսզի Ռուսաստանը, Իրանը եւ Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որն ամենամեծ սպառնալիքն է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»։
Հիշեցնենք, որ Թուրքիան ինքն օկուպացրել է Սիրիայի ինքնիշխան տարածքի մի մասը, եւ երկրի նախագահ Բաշար Ասադը վերջերս, դեռ այս ամռանը, Թուրքիային կոչ էր անում հեռանալ իր օկուպացրած տարածքից։





























