Հոկտեմբերի 12-ին «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը օդ է բարձրացել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից նշանակված ժամից մեկ ժամ անց, այն հինգ շրջան է արել և վայրէջք կատարել նույն օդանավակայանում, հայտնում է URA.RU-ն։
«Ուրալյան ավիաուղիների» մամուլի ծառայությունից URA.RU-ին հայտնել են, որ ինքնաթիռում համակարգերից մեկի անսարքություն է նկատվել։
«Օդանավի համակարգերից մեկում անսարքություն է եղել: Օդանավի անձնակազմը, անվտանգությունն ապահովելու նպատակով, որոշել է վերադառնալ օդանավակայան»,- հայտնել են ավիաընկերությունից։
Մոսկվա U6 1367 չվերթի Airbus A320 ինքնաթիռը, որը պետք է թռչեր Վլադիկավկազ, օդ է արձրացել ժամը 14:45-ին և ավելի ուշ՝ վերադարձել։ Ավիաընկերության տվյալներով, վայրէջքը բարեհաջող է եղել։ Օդանավակայանի կայքում չվերթի մասին մանրամասն տեղեկություններ չկան։




























