Երեւանն աջակցում է Ռուսաստանի կոչը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ուղերձը, որ հնչել է դեկտեմբերի 6-ին Սերգեյ Լավրովի կողմից ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:

«Կարելի է միայն աջակցել կոչին, օգտվել առաջարկներից, որոնք մշակվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում, նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ, որոնք ստացել են նախագահներ Օբամայի եւ Սարկոզիի աջակցությունը»,- ասել է Նալբանդյանը:

Ելույթ ունենալով Վիլնյուսում` Լավրովը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել առաջարկներից, որոնք մշակվել էին վերջին երկու տարում` նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ: