Անկարայի ծանր հանցագործությունների գծով դատարանում հերթական անգամ հետաձգվել է 1993-ին Սըվաս քաղաքի Մադըմաք հյուրանոցում իրականացրած կոտորածի գործից առանձնացված դատավարությունը։
Դատական նիստի ժամանակ քննարկվել է Սըվասի կոտորածի գործով փախուստի մեջ գտնվող 7 անձանցից մեկի մահվան հետ կապված մանրամասները։ Փաստաբանները պահանջել են թաղված անձի ԴՆԹ-ի անալիզ վերցնել։ Դատարանը դատական նիստը հետաձգել է մինչեւ մարտի 13-ը։
Դատական նիստից առաջ նշվում էր, թե այս նիստում որոշում է կայացվելու՝ հանցանքի վաղեմության համար կարճել գործը եւ օրինական ազատություն տալ փախուստի մեջ գտնվող կասկածյալներին։
Նշենք, որ 1993-ի օգոստոսի 2-ին Սըվաս քաղաքում իսլամիստները բողոքի գործողություններ են իրականացրել քաղաքում ալեւիների մշակույթիային մի նախաձեռնության դեմ, որից հարձակվել Մադըմաք հյուրանոցում պատսպարված հյուրերի վրա, որոնք հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ էին։ Այդ պահին հյուրանոցում է գտնվել նաեւ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինը, ով եւս ծանր վիրավովել էր հարձակումից։ Հարձակման ենթարկված մտավորականների զանգերին Անկարայից որեւէ օգուտ չտվեցին։ Իշխանությունների ոչ բավարար ուշադրության հետեւանքով սպանվեց 37 հոգի։
Սըվասի կոտորածի գործով մեղադրյալների նկատմամբ մի քանի անգամ դատավճիռներ են կայացվել, որոնք տարբեր պատճառաբանություններով չեղյալ են հայտարարվել վճռաբեկ դատարանի կողմից։




























