Զարգացած երկրներում ավելացել է քաղաքացիների եկամուտների անհավասարությունը: Այդպիսի եզրահանգման է եկել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը: Փաստորեն, գովերգված գլոբալ տնտեսական աճը, որը նկատվում էր վերջին տասնամյակներում, այդպես էլ չի արտացոլվել բնակչության աղքատ շերտի վրա, հայտնում է կազմակերպությունը:

Քաղաքացիների եկամուտների անհավասարությունն ավելացել է 22-ից 17 երկրներում, որտեղ կազմակերպությունն ուսումնասիրություններ է կատարել 1980-ականների եւ 2000-ականների վերջին, գրում է «Վզգլյադ»:

Կազմակերպության տվյալներով, հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունն ամենաշատն ավելացել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լյուքսեմբուրգում եւ Նոր Զելանդիայում: Սակայն այդ եզրագիծն առավել մեծ է մնում առավել աղքատ երկրներում` Մեքսիկայում եւ Չիլիում:

ԱՄՆ-ում, Թուրքիայում եւ Իսրայելում այդ տարբերությունը կազմում է 1-ը 14-ին հարաբերակցությամբ, իսկ Մեծ Բրիտանիայում` 1-ը 10-ին: Առավել քիչ տարբերությունը բնակչության եկամուտներում գրանցվել է Դանիայում, Նորվեգիայում, Բելգիայում եւ Չեխիայում:

Ըստ զեկույցի հեղինակների` սոցիալական անհավասարությունը հնարավոր է կրճատել երեք պայմանի պահպանման դեպքում: Առաջին հերթին, անհրաժեշտ է բարեփոխել աշխատուժի շուկան, որպեսզի աշխատակիցների համար ստեղծվեն հավասար պայմաններ: Երկրորդ անհրաժեշտ գործոնն է կրթական համակարգի փոփոխությունը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին ստանալ բարձր որակավորում: Երրորդ պայմանը դա եկամուտների վերաբաշխումն է հարուստներից աղքատներին, ինչին հնարավո է հասնել բնակչության հարկային տարբեր բեռնաթափումների միջոցով: 

Կյանքի որակի լավագույն տասնյակում են նաեւ Կանադան,Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Նիդերլանդները: Վերջին տասնյակում են հայտնվել Մեքսիկան, Չիլին, Էստոնիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Հունաստանը, Կորեան, Լեհաստանը եւ Իտալիան: Բնակվելու համար վատագույն երկիր է համարվել Թուրքիան: