Սիրիայի սահմանապահները խոչընդոտել են Թուրքիայից Սիրիա մտնել ցանկացող զինված ահաբեկիչների մուտքը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով սիրիական SANA գործակալությանը։ Նշվում է, որ մոտ 35 հոգանոց զինված խումբը փորձել է մտնել Սիրիա, սակայն սիրիացի սահմանապահները կանխել են այն։ Տեղի ունեցել զինված բախում, որի ընթացքում խմբի անդամները հետ են քաշվել Թուրքիա՝ իրենց հետ տանելով վիրավորվածներին։



























