Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել։
Նշենք, որ վեհաժողովի շրջանակում հանդիպում պետք է անցկացվեր նաև Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև, սակայն Բաքուն նախապես պայմանավորված հանդիպումից վերջին պահին հրաժարվել է։




























