Բաքվում ապրելու արժեքը 28,7%-ով ցածր է, քան Երևանում՝ չհաշված կացարանի վարձակալության ծախսերը։

Ինչպես նշվում է աշխարհի ամենամեծ կյանքի որակի տվյալների բազայի՝ Numbeo-ի հետազոտության մեջ, Բաքվում ապրելու արժեքը՝ ներառյալ կացարանի վարձակալության ծախսերը, 34,4%-ով ցածր է, քան Երևանում։

Բաքվում վարձակալության գները 50,1%-ով ցածր են, քան Երևանում։

Numbeo-ի տվյալներով՝ Բաքվի ռեստորաններում գները Երևանի ռեստորաններում սահմանված գների համեմատ 26,0%-ով ցածր են։ 

Ըստ բազայի՝ Երևանի պարենային ապրանքների գների համեմատ Բաքվում դրանք 20,0%-ով ցածր են: 

Numbeo-ն պնդում է, որ Երևանի համեմատ գնողունակությունը Բաքվում 36,7%-ով բարձր է:

Բաքվում կպահանջվի մոտ 2543 դոլար (մոտ 4324 մանաթ) նույն կենսամակարդակը պահպանելու համար, որը կարելի է ապահովել՝ Երևանում 3875 դոլար (ավելի քան 1, 5 միլիոն դրամ) ունենալով՝ երկու քաղաքներում բնակարաններ վարձելու դեպքում: