Ռուսաստանցի հայտնի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 5 մլն դոլարով Մայամի-Բիչի կենտրոնում տուն է գնել նորածին դստեր համար:Երկհարկանի առանձնատունը մանկական սենյակով երգիչը ձեռք է բերել նախապես` դեռեւս ամռանը, հայտնում է ТСН պորտալը:

Ճանապարհի կողմից տունը շրջապատված է բնական պարսպով եւ արմավենիներով: Առանձնատանը կա երեք ննջասենյակ, երկու խոհանոց, մի քանի սենյակ աղախինների համար, տնային կինոթատրոն, աշխատասենյակ, մեծ լոգասենյակ, սաունա, մարզասրահ, եւ մանկական մեծ սենյակ: Առանձնատան տարածքում կա լողավազան եւ ելք դեպի ծովափ:

Հիշեցնենք, որ Կիրկորովը մեկնել է Մայամի, որտեղ այժմ գտնվում է նրա դուստրը: