Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մարսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Մարսելի հայ համայնքի մասնակցությամբ Մարսելի քաղաքապետի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընդունելություն:




























