Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուրովն այսօր` դեկտեմբերի 6-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները` քվեաթերթիկների 99,999 տոկոսի հաշվարկից հետո:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իշխող «Եդինայա Ռոսիան» ստացել է 49,3 տոկոս, Կոմկուսը` 19,2, Լիբերալ-դեմոկրատները` 12, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,25 տոկոս ձայն:
«Եդինայա Ռոսիան» կստանա նոր գումարման դումայի 238 մանդատ, Կոմկուսը` 92, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 64, ՌԼԴԿ-ն` 54 մանդատ: Պետդումայում չեն հայտնվել «Յաբլոկո» «Պատրիոտի Ռոսիի» եւ «Պրավոե դելո» ուժերը:
ԿԸՀ նախագահն ասել է, թե ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,2 տոկոսը, ինչը 3 տոկոսով պակաս է, քան 2007-ին:




























