Ես չեմ ասել, որ 2024թ. կբացահայտենք 2 2000 կոռուպցիոն դեպք, ես ասել եմ, որ քննում ենք մոտ 2 000 դեպք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 15-ին ասել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Իրականում այդքան էլ լինում է։ Մենք հետաքննում ենք մոտ 1 800 կոռուպցիոն գործ»,- ավելացրել է նա։
Խաչատրյանը նշել է, որ այդ գործերը վերաբերում են թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին։
Նա հավաստիացրել է, որ ոչ մի գործ չի կոծկվում, բոլորն օբյեկտիվորրեն քննվում են։
«Ո՞վ է ասում որ դատարանում գործերը կոծկվում են։ Դա ընդամենը ենթադրություն է։ Կարելի է վիճակագրությանը նայել եւ տեսնել, թե քանի գործերով են արդարացնող դատավճիռներ կայացվել, քանի գործերով՝ մեղադրական»,- նշել է Խաչատրյանը։











